10/06/2020 NEWS with Varditer Grigoryan

59 Просмотры
Издатель
Հայոց բանակին աջակցելու համար՝ https://armeniafund.ejoinme.org/donate
Կանադան հայտարարել է, որ դադարեցնում է զենքի մատակարարումը Թուրքիա:
Ամերիկաբնակ հայերը գերակտիվ են հայ խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանաթրքական ագրեսիայի հաղորդագրությունը տեղի իշխանություններին լսելի դարձնելու հարցում: Ցույցեր են կազմակերպվում Գլենդելում, Լոս Անջելեսում, ֆրիուեյների՝ մայրուղիների վրա, Բրբանքում, Լաս Վեգասում, Սակրամենտոյում, Վաշինգտոնում:
Առաջիկայում ցույց է նախատեսված հոկտեմբերի 11-ին կեսօրի 3-ին Լոս Անջելեսի Pan Pacific Park-ում և Թուրքիայի հյուրապոսարանի առաջ:
Տեղական լրահոսից
նախագահ Թրամփից: Նա այսօր կտրուկ կերպով հայտարարել է, որ հետաձգում է համաճարակային 2-րդ փաթեթի շուրջ քննարկումները նոյեմբերի 3-ից հետո` հետաձգելով մարդկանց կանխիկ աջակցություն, բիզնեսներին վարկեր, գործազուրկներին նպաստենրի ավելացում և այլ աջակցություն տրամադրելու հնարավորությունները:
Ներքին գործերի դեպարտամենտը վերականգնել է H-1B Visa-ի ինտեգրվածություն կանոնը, ինչը նշանակում է.
1. նեղացվում է մասնագիտական զբաղվածության սահմանումը
2. ներքին գործերի դեպարտամենտը իրավունք է ստանում H-1B Visa-ով աշխատողի պահանջ ներկայացրած բիզնեսում ստուգումներ իրականացնել օտարերկրյա աշխատողին երկիր բերելուց առաջ և անգամ այն բանից հետո, որ վիզան հաստատվի:
IRS-ը 5 շաբաթով հետաձգել է կանխիկ աջակցության գումարները չստացած մարդկանց՝ աջակցության դիմելու ժամանակահատվածը: Վերջնաժամկետը հոկտեմբերի 15-ն է, այժմ այն նոյեմբերի 21-ն է:
ԴԻմելու համար՝ https://www.irs.gov/.../non-filers-enter-payment-info-here
iPhone հեռախոսների՝ 25 դոլարի փոխհատուցմանը դիմել կարող են նրանք, ովքեր iPhone են ձեռք բերել մինչև 2017-ի դեկտեմբերի 21-ը:
Դա վերաբերում է հետևյալ մոդելներին՝
• iPhone 6 (iOS 10.2.1 or later)
• iPhone 6s (iOS 10.2.1 or later)
• iPhone 6s Plus (iOS 10.2.1 or later)
• iPhone SE (iOS 10.2.1 or later)
• iPhone 7 (iOS 11.2 or later)
• iPhone 7 Plus (iOS 11.2 or later)
Դիմելու վերջնաժամկետն այսօր է՝ հեկտեմբերի 6-ը:
Long Beach-ում բացվել է նավահանգիստը մայրուղիների հետ կապող նոր կամուրջ՝ Gerald Desmond Bridge:
FDA-ի լիստերիայի վտանգի պատ-առով հեռկանչ կամ recall է հայտարարել Walmart կտրված ձմերուկի, խնձորի, անանասի, խաղողի նկատմամբ:
Категория
iphone
Комментарии выключены